Մաքսայինները կին են հայտնաբերել վրացու ճամպրուկում

Մաքսայինները կին են հայտնաբերել վրացու ճամպրուկում

Սարփ հսկիչ-անցակետում Վրաստանի քաղաքացին սահմանապահների ուշադրությունն է գրավել իր կասկածելի վարքով՝ նյարդայնացել է, կողքերն է նայել, քիչ է մնացել՝ բաց թողնի իր հերթը մաքսատանը: Այս մասին հայտնում է Hurriyet Daily New-ն: Համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է, սահմանապահներն ուղևորին խնդրել են բացել իր ճամպրուկը ստուգման համար: Ճամպրուկի մեջ հայտնաբերվել է Վրաստանի 22-ամյա քաղաքացի: Ներկայումս ոստիկանությունը ձերբակալել է երկու քաղաքացիներին և հարցաքննություն է կատարում: