Մոուրինյոն պատրաստ է արդեն հունվարին Մխիթարյանին տրամադրել «Ինտերին»

Մոուրինյոն պատրաստ է արդեն հունվարին Մխիթարյանին տրամադրել «Ինտերին»

Իտալական մամալում տարածված տեղեկությունների համաձայն «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն հունվարին կարող է համալրել Միլանի «Ինտերի» շարքերը: Նշվում է, որ Մոուրինյոն ամեն գնով ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» 24-ամյա կիսապաշտպան Ժոաո Մարույին, նրա փոխարեն առաջարկելով իսպանացի Խուան Մատային` գումարած հավելավճար: Իտալական կողմը սակայն Մատային փոխարեն պահանջում է Մխիթարյանին և դեմ չի լինի, որ հավելավճարի փոխարեն ստանա նաև Մատային: Futaa պարբերականի աղբյուրների համաձայն Մոուրինյոն արդեն հունվարին պատրաստ է Մխիթարյանին տրամադրել «Ինտերին»: