Խորթ հայրն աղջկան ստիպել է ջրածնի պերօքսիդով լվացվել և կատվի կեր ուտել

Խորթ հայրն աղջկան ստիպել է ջրածնի պերօքսիդով լվացվել և կատվի կեր ուտել

Այն ժամանակից, երբ աղջկա հերթական «նոր հայրիկն» է հայտնվել՝ 33-ամյա Ռիմմոնը, աղջիկը սկսել է ստորացուցիչ պատիժների ենթարկվել ամենափոքր վրիպումների համար Ռիմմոնն աղջկան ստիպել է կատվի կեր ուտել մարդկային սնդի փոխարեն, իսկ երբեմն ընդհանրապես սոված է մնացել վատ պատրրստված նախաճաշի համար: Ամենասարսափելին այն է, որ աղջկա մայրը չի խոչընդոտել իր հարազատ երեխայի հանդեպ նման դաժան վերաբերմունքին, հայտնում է New York Post-ը: Լոգասենյակում երկար լոգանք ընդունելու համար աղջիկը պատժվել է՝ հաջորդ շաբաթներին նրան թույլատրված է եղել օգտագործել կա՛մ շատ սառը, կա՛մ շատ տաք ջուր, որի մեջ կիտրոնաթթու կամ ջրածնի պերօքսիդ է ավելացված եղել: Ցավոտ և նվաստացնող պրոցեդուրաների հետևանքով աղջիկն աչքաթող է արել իր անձնական հիգիենան և դպրոց է գնացել կեղտոտ: Ուշանալու համար Ռիմմոնն աղջկան եկար ժամանակով փակել է խորդանոցում, իսկ հետո նա ստիպված է եղել մնալ նույն հագուստով՝ մեղմ ասած՝ ոչ ամենաթարմ: Դասարանում ընկերների կամ կարեկիցների մասին խոսելն իմաստ չունի՝ աղջկանից վախեցել են և խուսափել նրա սարսափելի տեսքի պատճառով: Միայն մարտին դպրոցի աշխատակիցները տագնապ են բարձրացրել երեխայի վիճակի պատճառով և ոստիկանություն են կանչել: Սոցիալական մարմինները պարզել են, որ աղջիկը տանը մշտական բռնության է ենթարկվել: Նրանք զույգին ձերբակալել են, խորթ հայրը մեղադրվել է 15 հոդվածներով, նրա կինը՝ 4: Ծնողներին ավելի ուշ ազատ են արձակել գրավի դիմաց՝ պայմանով, որ Ռիմմոնը չի դիպչի աղջկան: Խոստումը սրիկան խախտել է արդեն մի քանի ամիս անց և դատարանի որոշմամբ դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: