Էրդողանը Պուտինի հետ կքննարկի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը

Էրդողանը Պուտինի հետ կքննարկի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհրաժեշտ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հետ կապված իրավիճակը: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները: Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահն ուզում է այդ թեման քննարկել նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի ղեկավարների և Հռոմի պապի հետ: «Չկան ուրիշ երկրներ՝ բացի ԱՄՆ-ից և Իսրայելից, որոնք բացահայտորեն կանտեսեին Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ-ի 1980 թ. որոշումը»,- նշել է Էրդողանը: Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: