Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում. Ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում. Ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի տարածքում, Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում տեղում է ձյուն: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: