Թուրքիայի վարչապետը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը համեմատել է կրակի հետ խաղալու հետ

Թուրքիայի վարչապետը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը համեմատել է կրակի հետ խաղալու հետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կրակի հետ խաղ է անվանել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը: Այս մասին հայտնում է Ttrend-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին: Յըլդըրըմը նշել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը նման է պայթելու պատրաստ ռումբի: Նա նշել է, որ այդ որոշման հետևանքները կարող են բավական ցավալի լինել: Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: