ԴԱՀԿ-ը ֆինանսական միջոցների վրա կարող է արգելանք դնել ամենավերջում. Արթուր Հովհաննիսյան

«Այս օրինագծի նպատակն է սահմանափակել հարկադիր կատարողի հայեցողական լիազորությունները»,- ԱԺ-ում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկմանը հայտարարեց արդարադատաության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ հարկադիր կատարողի համար սահմանվել են հստակ ժամկետներ. «Հարկադիր կատարողը ունի ընդամենը 3 օր ժամկետ համապատասխան որոշում կայացնելու համար»: Ինչպես ներկայացրեց փոխնախարարը՝ այս փոփոխություններով կա արգելանք դնելու հերթականություն. ֆինանսական միջոցների վրա արգելանք է դրվում ամենավերջում:   Մանրամասները՝ տեսանյութում: