Արոնյանն առաջատարին զիջում է մեկ միավորով

Արոնյանն առաջատարին զիջում է մեկ միավորով

Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի մրցաշարի հինգերորդ տուրում երկրորդ անընդմեջ հաղթանակ տարավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան: Հինգերորդ տուրի արդյունքները. Ֆաբիանո Կարուանա – Վիշվանաթան Անանդ՝ 1:0, Լեւոն Արոնյան – Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Մագնուս Կարլսեն – Ուեսլի Սո, Մայքլ Ադամս – Հիկարու Նակամուրա, Յան Նեպոմնյաշչի – Սերգեյ Կարյակին՝ ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակ. 1. Կարուանա՝ 3.5 միավոր, 2-8. Նեպոմնյաշչի, Արոնյան, Կարլսեն, Ադամս, Վաշյե-Լագրավ, Նակամուրա, Սո՝ 2.5-ական, 9-10. Անանդ, Կարյակին՝ 2-ական: