Վենդետա՞. Փոխմարզպետի որդու սպանությունից մեկ տարի անց Նորատուսում լարվածությունը դեռ պահպանվում է. ՀԺ

Վենդետա՞. Փոխմարզպետի որդու սպանությունից մեկ տարի անց Նորատուսում լարվածությունը դեռ պահպանվում է. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունից մոտ մեկ տարի անց Նորատուս գյուղում դեռ լարվածությունը պահպանվում է: Նրա սպանության մեջ մեղադրվում է 20-ամյա Մեխակ Հարությունյանը: Օրերս Նորատուսում հրկիզել են Հարությունյանի բարեկամին պատկանող բեռնատար մեքենան: Սպանված Հայկ Հակոբյանը նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանների մորեղբոր որդին է, և վենդետայի վարկածը չի բացառվում: Արա Բանդուրյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ առնչություն ունեն Նորատուսում սպանությունից հետո տեղի ունեցող դեպքերի հետ: «Մենք ընդհանրապես կապ չունենք նման խուժան բաների հետ, անողներին էլ չենք ողջունում»,- այսպես պատասխանեց Արա Բանդուրյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: