Աշոտ Աղաբաբյանը դադարեցրել է շփումները նաև իր փեսայի՝ Գալուստ Սահակյանի հետ. «Ժողովուրդ»

Աշոտ Աղաբաբյանը դադարեցրել է շփումները նաև իր փեսայի՝ Գալուստ Սահակյանի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը նեղացած է ոչ միայն հարազատ կուսակցությունից, այլև ՀՀԿ-ական ազգականներից: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ Աղաբաբյանը վերջերս դադարեցրել է շփումները նաև իր փեսայի՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Ու սա այն դեպքում, երբ Գալուստ Սահակյանը և նրա որդին՝ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, իշխանական շրջանակներում բարձր դիրքերի հասել են հենց Աղաբաբյանի շնորհիվ: «Ինչու եք հետաքրքրվում մարդկանց անձնականով: Դա անձնական հարց է: Թե մենք ինչ հարաբերությունների մեջ ենք, ինչ ենք, մեր գործն է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ երեկ հայտարարել է Աղաբաբյանը: Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ 2015թ. ՀՀ ֆինանսների նախարարությունը նրան պատկանող «Հրազդան» տոնավաճառին տուգանեց 60 մլն դրամով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: