Վիգեն Սարգսյանը որևէ կապ չունի Հայկազ Բաղմանյանի ազատման հետ. ՀԺ

Վիգեն Սարգսյանը որևէ կապ չունի Հայկազ Բաղմանյանի ազատման հետ. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի աղմկոտ պաշտոնանկության վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանին: - Պարոն Բաղդասարյան, ի՞նչ կասեք գեներալ Բաղմանյանի ազատման մասին, հնարավո՞ր է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի: - Ճիշտն ասած, չեմ կարող ասել, համենայնդեպս Հայաստանում նախադեպ չկա, որ այդպիսի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ քրեական հետապնդում լինի, այսինքն, եթե այդպիսի բան լինի, դա նախադեպ կդառնա: Ուրիշ բան, որ ինքը մի քիչ վատ տոնայնությամբ աշխատանքից ազատվեց: - Ձեր կարծիքով, ինչո՞ւ նույն հորդորը չարեց Սեյրան Օհանյանը, Վիգեն Սարգսյանի պահանջնե՞րն են ավելի շատ, թե՞ հասունացել էր պահը: - Ես կարծում եմ, ընդհանրապես բարձրաստիճան գեներալիտետի պարագայում որոշողը ո՛չ Վիգեն Սարգսյանն է, ո՛չ էլ Սեյրան Օհանյանն էր, արդեն ժամանակն էր, պահը հասունացել էր: Ես չեմ կարծում թե Վիգեն Սարգսյանը կարող էր դա առանց նախագահի իմացության անել, այսինքն՝ մենք պետք է խոսենք թե ո՞ւմ ուղղությամբ է Սերժ Սարգսյանի հաջորդ կրակոցը: - Պարոն Բաղդասարյան, իսկ ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կանդրադառնա այս ազատումը Վիգեն Սարգսյանի հետագա քաղաքական կարիերայի վրա: - Ես կարծում եմ՝ որևէ կերպ չի անդրադառնա, ես կարծում եմ, որ Վիգեն Սարգսյանը որևէ կերպ կապ չունի այս ամենի հետ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: