Երկու երազանք. Ինչու է Խոսրով Հարությունյանը կաշվից դուրս գալիս իշխանություններին պաշտպանելու համար. «Ժամանակ»

Երկու երազանք. Ինչու է Խոսրով Հարությունյանը կաշվից դուրս գալիս իշխանություններին պաշտպանելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կաշվից դուրս է գալիս իշխանությունների ցանկացած նախաձեռնություն արդարացնելու համար: Նույնիսկ ՀՀԿ-ականներն են զարմանում, թե ինչ ջանասիրությամբ է դա անում: Սակայն իշխանության ներսում գիտեն Հարությունյանի ջանասիրության պատճառը. նա երկու խնդրանք ունի իշխանությունից և հիմա ընդամենը հող է նախապատրաստում դրանք ներկայացնելու համար: Առաջինը ԱԳՆ համակարգում աշխատող փեսային որևէ հեռանկարային երկրում դեսպան նշանակելն է, երկրորդը՝ արևային էլեկտրակայանի լիցենզիա ստանալը: Դժվար է ասել, թե դեռ որքան պետք է ջանա Խոսրով Մելիքիչը այդ նպատակների իրականացմանը հասնելու ճանապարհին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: