Գեներալ Մանվելը հանդիպել է Սերժ Սարգսյանին և փորձել «ազիզ ընգեր» Բաղմանյանի համար բարեխոսել. «Հրապարակ»

Գեներալ Մանվելը հանդիպել է Սերժ Սարգսյանին և փորձել «ազիզ ընգեր» Բաղմանյանի համար բարեխոսել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` գեներալ Մանվելն այս օրերին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և փորձել մարտական-բանակային «ազիզ ընգեր» Հայկազ Բաղմանյանի համար բարեխոսել, կանխել նրա պաշտոնանկությունը։ Հիշեցնենք` Բաղմանյանը ևս եղել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, որի 25-ամյակն օրերս շուքով նշվեց «Վան» ռեստորանային համալիրում` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Սերժ Սարգսյանը Մանվել Գրիգորյանին խիստ պատճառաբանված ներկայացրել է պաշտոնանկության պատճառները, որոնք, ի դեպ, քիչ չեն եղել, և «չորով» փակել է թեման, ասելով` «անհնար» է: Ինչ վերաբերում է ԳՇ պետի մյուս տեղակալ Ստեփան Գալստյանին, ՊՆ բարձրաստիճան մեր աղբյուրը տեղեկացրեց, որ «գեներալը» պարտաճանաչ կատարում է իր պարտականությունները, և «իր հետ կապված որևէ խնդիր չկա»: Հիշեցնենք` մամուլում գրվել էր, որ նա ևս պաշտոնանկ կարվի: Ի դեպ, օրերս Արցախում տեղի ունեցած լայնամասշտաբ զորավարժություններին, որին ներկա էր Սերժ Սարգսյանը, Ստեփան Գալստյանը, ի տարբերություն Հայկազ Բաղմանյանի, մասնակցում էր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: