Dior Homme-ը 1980-ականների ոճով հեծանիվ է ներկայացրել

Dior Homme-ը 1980-ականների ոճով հեծանիվ է ներկայացրել

Dior Homme տղամարդկանց շարքը հեծանիվների Bogarde ֆրանսիական բրենդի հետ ստեղծել է 1980-ականների ոճով BMX հեծանիվը։ Մոտ 12 կգ կշռող մոդելը հանդերձված է կաշվե աքսեսուարներով։ Հեծանվային այդ մոդելն առաջին անգամ կներկայացվի Դուբայում՝ փողոցային նորաձևության և մշակույթի Sole DXB փառատոնի ժամանակ, որը կանցկացվի դեկտեմբերի 7-9-ը։ Այնուհետև հեծանիվները նախնական պատվերի համար հասանելի կլինեն ողջ աշխարհում Dior Homme-ի բուտիկներում։ Առաջին անգամ հեծանիվի մասին հայտարարել է Dior Homme-ի դիզայներ Քրիս վան Աշը։ Instagram-ի իր օգտահաշվում նա տեղադրել էր հեծանիվի սև-սպիտակ լուսանկարը՝ «Coming soon» մակագրությամբ։