Jaguar-ը հոգացել է շների անվտանգ երթևեկության համար

Բրիտանական Jaguar Land Rover ընկերությունը թողարկել է աքսեսուարների հավաքածու մեքենաների սրահներում շների տեղափոխության համար։ Այս մասին ասվում է ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում։ Շարքում ընդգրկվել է փափուկ և ամուր գորգիկ, բեռնախցիկի հատուկ բաժանիչ աքսեսուար և այլն։ Աքսեսուարները նախատեսված են այն հաճախորդների համար, ովքեր ակտիվ կենսակերպ են վարում և սովոր են իրենց հետ վերցնել ընտանի կենդանիներին երկարատև ուղևորությունների ժամանակ։