«Ալաշկերտի» լավագույն հնգյակը

«Ալաշկերտի» լավագույն հնգյակը

«Ալաշկերտը» ՀՖՖ է ներկայացրել 2017 թվականի իր լավագույն ֆուտբոլիստների հնգյակը: 1. Արտակ Եդիգարյան 2. Արտակ Գրիգորյան 3. Արսեն Բեգլարյան 4. Միհրան Մանասյան 5. Ուրոշ Նենադովիչ Հիշեցնենք, որ անցնող տարում Արսեն Բեգլարյանը, Արտակ Եդիգարյանը և Արտակ Գրիգորյանը հաջող մրցելույթներ ունեցան ինչպես «Ալաշկերտի», այնպես էլ` Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Արտակ Եդիգարյանը (9 գոլ), Միհրան Մանասյանը (6 գոլ) և Ուրոշ Նենադովիչը (5 գոլ) գլխավորում են ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը: Նենադովիչը հեղինակեց նաև «Ալաշկերտի»` Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում խփած 4 գոլերից 3-ը: