Apple-ն ամենաշատը կշահի Թրամփի հարկային բարեփոխումից

Apple-ն ամենաշատը կշահի Թրամփի հարկային բարեփոխումից

Apple-ը 47 մլրդ դոլար հարկ կխնայի ԱՄՆ հարկային բարեփոխման վերջնական հաստատման դեպքում: Այս մասին գրում է Financial Times-ը: Պարբերականը նշում է, որ այդպիսով ընկերությունն ամենաշատը կշահի օրինագծից, որը Հանրապետականների նախաձեռնությամբ քննարկում է Կոնգրեսը: Հարկային բարեփոխումը ենթադրում է, որ ԱՄՆ-ում գրանցված կորպորացիաները կվերադարձնեն արտասահմանում իրենց եկամուտները եկամտահարկի 35%-ից մինչև 20% հարկի նվազման շնորհիվ: Գործող պայմաններում Apple-ը պետք է 78,6 մլրդ դոլար վճարել, օրինագծի հեղինակներն ակնկալում են, որ դրա ընդունումից հետո ընկերությւոնն ԱՄՆ բյուջե կվճարի 31,4 մլրդ դոլար: Պարբերականը նշում է, որ Apple-ը, ինչպես շատ այլ ամերիկյան խոշորագույն ընկերություններ, նախընտրում է եկամուտն արտասահմանում պահել դրա 35%-ը չվճարելու համար: Moody's վարկանշային գործակալության հաշվարկով, որը ներկայացնում է պարբերականը, Apple-ն արտասահմանում 252 մլրդ դոլար է պահում, դա ամերիկյան ընկերությունների արտասահմանյան բոլոր փողերի մոտ մեկ հինգերորդ մասն է: ԱՄՆ Սենատը հարկային բարեփոխումը հաստատել է դեկտեմբերի 2-ին: