Chess Classic FIDE OPEN. Առաջատարը Հրանտ Մելքումյանն է

Chess Classic FIDE OPEN. Առաջատարը Հրանտ Մելքումյանն է

London Chess Classic շախմատի խոշոր մրցաշարին զուգահեռ Լոնդոնում ընթանում է Chess Classic FIDE OPEN շախմատի մրցաշարը  որտեղ Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը: Հինգ տուրից հետո Հրանտ Մելքումյանը հարյուր տոկոսանոց արդյունքով կիսում է 1-2-րդ տեղերը ուզբեկ Ջահոնգիր Վահիդովի հետ Գաբրիել Սարգսյանը չորս միավորով բաժանում է 6-28-րդ տեղերը: