Աժիոտաժ՝ ԱԺ-ում. 2 օր շարունակ Արփինե Հովհաննիսյանի ծննդյան օրն էր նշվում. «Ժողովուրդ»

Աժիոտաժ՝ ԱԺ-ում. 2 օր շարունակ Արփինե Հովհաննիսյանի ծննդյան օրն էր նշվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժուկով-ժամանակով խնջույքները տևում էին յոթն օր, յոթ գիշեր: Հիմա այդ ժամանակներն անցել են: Բայց լինում են դեպքեր, երբ ծննդյան տոները մի քանի օր շարունակ են նշում, օրինակ՝ ԱԺ փոխնախագահ, հանրապետական Արփինե Հովհաննիսյանը, ում ծննդյան օրը խորհրդարանում երկու օր շարունակ նշվեց: Տարեդարձը երկուշաբթի օրն էր: Քանի որ այդ օրը նիստ չի եղել, և ոչ բոլոր պատգամավորներն են կարողացել շնորհավորել Հովհաննիսյանին, նրանք փորձում էին երեկ այդ սխալն ուղղել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը նկատեց, որ պատգամավորները պարբերաբար խումբ-խումբ բարձրանում էին ԱԺ փոխնախագահի աշխատասենյակ՝ մեկ բաժակ սուրճի, չմոռանալով նաև նվերների մասին: Այդ աժիոտաժը խորհրդարանում շարունակվեց գրեթե ամբողջ օրը: Ընդ որում, առաջին շնորհավորողներն արական սեռի ներկայացուցիչներն էին, ովքեր ԱԺ օրակարգի հաստատումից հետո, դուրս գալով դահլիճից, առիթը բաց չթողեցին մեկ բաժակ սուրճի ներքո շնորհավորելու Արփինե Հովհաննիսյանին»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: