Ինչու կառավարությունը չի դիմել ԱԶԲ-ին՝ «Հյուսիս-Հարավ»-ի ֆինանսավորման համար. «Ժամանակ»

Ինչու կառավարությունը չի դիմել ԱԶԲ-ին՝ «Հյուսիս-Հարավ»-ի ֆինանսավորման համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ասիական զարգացման բանկը «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությանը նոր ֆինանսավորում հատկացնելու մասին կառավարությունից դիմում չի ստացել: Այդ մասին տեղեկացրել է ԱԶԲ-ն՝ պատասխանելով նախօրեին «Ժամանակի» ուղարկած հարցմանը: Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավի» շինարարության հիմնական վարկատուն այդ բանկն է, որը պետք է տար 500 մլն դոլարի վարկ: 330 մլն դոլարն արդեն հատկացրել է, 170 մլն դոլարը կհատկացնի, եթե կառավարությունը դիմի: Բայց արդեն ակնհայտ է, որ կառավարությունը ցանկանում է մայրուղու շինարարության մեջ ներգրավել ռուսական «Վիս» ընկերությանը, որը սերտ կապ ունի «Գազպրոմ» ընկերության հետ, և հրաժարվել է ԱԶԲ վարկից»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: