Nissan-ը մարտին կսկսի սեփական ավտոնոմ տաքսու փորձարկումները

Nissan-ը մարտին կսկսի սեփական ավտոնոմ տաքսու փորձարկումները

Արդեն 2018 թվականի մարտին ավտոարտադրող Nissan-ը DeNA ծրագրային ապահովում մշակողի հետ համատեղ կսկսի սեփական ավտոնոմ տաքսու փորձարկումները։ Այս մասին այսօր հայտնել են ընկերությունից։ Երկու շաբաթվա ընթացքում երկու Nissan Leaf էլեկտրամոբիլները՝ հանդերձված ցուցիչներով ու տեսախցիկներով, որոնք թույլ կտան նրանց տեղաշարժվել առանց վարորդի միջամտության, կփորձարկվեն ճապոնական Յոկոհամա քաղաքի փողոցներում՝ Nissan-ի շտաբ-բնակարանից ոչ հեռու։ Փորձարկումների ժամանակ առջևի նստատեղին կնստեն վարորդները, բայց այդ, փորձարկումներին կհետևեն հեռվից։ Nissan-ը ծրագրում է գործարկել Easy Ride տաքսի ծառայությունն արդեն 2020-ականների սկզբներին, ծառայության հիմքը պետք է դառնան Nissan Leaf ավտոնոմ մեքենաները։ Ընկերությունը մշակում է նաև սեփական ավտոնոմ Robot Shuttle ավտոբուսը։