Շվեյցարական UBS-ը դարձել է աշխահի լավագույն մասնավոր բանկը

Շվեյցարական UBS-ը դարձել է աշխահի լավագույն մասնավոր բանկը

Աշխարհի լավագույն մասնավոր բանկ է դարձել շվեյցարական UBS ֆինանսական կոնգլոմերատը։ Այս մասին է վկայում Global Finance –ի թարմացված World's Best Private Banks Awards 2018 վարկանիշը։ «Ամենաինովացիոն մասնավոր բանկ» կատեգորիայում այս տարի մրցանակի է արժանացել DBS Private Banking-ը (Սինգապուր)՝ հետ մղելով անցած տարվա հաղթողին՝ ամերիկյան Citi-ին։ Ձեռնարկատերերի համար լավագույն բանկն է ճանաչվել իսպանական Santander Private Banking-ը, իսկ թոփ մենեջերների համար՝ շվեյցարական HSBC Private Banking-ը։ 1 մլն դոլարից քիչ կապիտալի համար լավագույն մասնավոր բանկ է ճանաչվել Societe Generale-ը, իսկ 1-25 մլն դոլար կապիտալի համար՝ RBC-ն, ավելի քան 25 մլն դոլար կապիտալի համար լավագույն բանկը Citi Private Bank-ն։ Global Finance-ը պարգևատրել է նաև լավագույն մասնավոր բանկերին ըստ տարածաշրջանների։ Արևմտյան Եվրոպայում լավագույն մասնավոր բանկ է ճանաչվել ֆրանսիական BNP Paribas-ը, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում՝ UniCredit-ը։ Լավագույն մասնավոր բանկը Միջին Արևելքում EmiratesNBD-ն է, իսկ Աֆրիկայում՝ Standard Bank-ը, Հյուսիսային Ամերիկայում՝ Citi Private Bank-ը, Լատինական Ամերիկայում՝ BBVA-ն։