Samsung-ն արտոնագրել է ձեռքի ափով տիրոջը ճանաչող սմարթֆոն

Samsung-ն արտոնագրել է ձեռքի ափով տիրոջը ճանաչող սմարթֆոն

Samsung հարավկորեական հսկան արտոնագրել է ձեռքի ափի հետքի սկանավորման տեխնոլոգիա, հայտնում է CNET-ը։ Դատելով արտոնագրի նկարագրությունից՝ ափի սկանավորումը կլինի երկգործոն նույնականացման մաս։ Եթե օգտատերը մոռանա թվային ծածկագիրը, համակարգն անմիջապես կսկանավորի ափի եզակի գծերը։ Եթե գծերը չհամընկնեն բազայում եղած պատկերի հետ, սարքը կարգելափակվի։