Facebook-ը երեխաների համար մեսենջեր է գործարկել

Facebook-ը երեխաների համար մեսենջեր է գործարկել

Facebook-ը երեխաների համար հատուկ մեսենջեր է գործարկել՝ Messenger Kids։ Դրա օգտագործման համար երիտասարդ օգտատերերը ստիպված չեն լինի գրանցվել, շփումն իրականացվում է ծնողների օգտահաշվի միջոցով։ Ծնողը պետք է տեղադրի հավելվածը երեխայի սմարթֆոնում և կցի այն իր օգտահաշվին։ Դրանից հետո Messenger Kids-ում պետք է մուտքագրել երեխայի անունը, և նա արդեն կարող է օգտագործել մեսենջերը։ Ի տարբերություն մեծահասակների տարբերակի՝ Messenger Kids-ում չկա գովազդ, իսկ ինտերֆեյսը հարմարեցված է երեխաների գործածման համար, գունային գամման ավելի վառ է։ Ծնողները կարող են վերահսկել երեխայի ընկերներին։ Հավելվածը դեռևս հասանելի է միայն iOS օպերացիոն համակարգով սմարթֆոնների համար և միայն ԱՄՆ-ի տարածքում։ Թողարկումն Android օպերացիոն համակարգով սմարթֆոնների համար տեղի կունենա մինչ տարվա վերջ։