Մետրոպոլիտենում պայթյուն չի եղել. գնացքի ընթացքը դադարեցվել է տեխնիկական խնդրի հետևանքով. ԱԻՆ

Մետրոպոլիտենում պայթյուն չի եղել. գնացքի ընթացքը դադարեցվել է տեխնիկական խնդրի հետևանքով. ԱԻՆ

Նոյեմբերի 19-ին, ժամը 14:25-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն»- ում տեղի է ունեցել պայթյուն: Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հետադարձ զանգով կապ է հաստատվել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն՝ Փ. Յայլոյանի և գնացքային կարգավար Մարտիրոսյանի հետ, ովքեր տեղեկացրել են, որ «Հանրապետության Հրապարակից» դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան մեկնող գնացքի շարժակազմում առկա է տեխնիկական խնդիր, ինչի հետևանքով դադարեցվել է գնացքի ընթացքը: Ուղևորներն անվնաս դուրս են եկել գնացքից: