Մուգաբեն հացադուլ է հայտարարել՝ ի նշան տնային կալանքի դեմ բողոքի

Մուգաբեն հացադուլ է հայտարարել՝ ի նշան տնային կալանքի դեմ բողոքի

Daily Mail-ը հայտնում է, որ երեկվանից Զիմբաբվեի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն փորձել է բազմաթիվ տարբեր «հնարքներ», որոնց թվում են սպառնալիքներն ու խոսելուց հրաժարվելը։ Այժմ նա հացադուլ է հայտարարել՝ ի նշան իրեն տնային կալանքի ենթարկելու դեմ բողոքի։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին երկրի իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից Մուգաբեին հեռացնելու մասին։ Այժմ զինվորականները երկրի առաջնորդին նրա նստավայրում պահում են կալանքի տակ։ Հաղորդվել էր նաև այն մասին, որ շուտով նա կհեռացվի նախագահի պաշտոնից։ Համագումարը Մուգաբեի հետ միասին կուսակցությունից բացառել է նաև նրա կնոջը՝ Գրեյս Մուգաբեին։ Reuters-ի տվյալներով՝ իշխող կուսակցության նոր առաջնորդ է դարձել նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան։