Թուրքիան վերջ կտա ազգային արժեքների հիման վրա շահարկումներին. Էրդողան

Թուրքիան վերջ կտա ազգային արժեքների հիման վրա շահարկումներին. Էրդողան

Թուրքիան վերջ կդնի ազգային արժեքների հետ կապված շահարկումներին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Բայբուրտ նահանգում, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան առանց պատասխանի չի թողնի թշնամաբար տրամադրված շրջանակների՝ իրենց սեփական շահերի համար երկրի ազգային արժեքներն օգտագործելու փորձերը, որոնք նրանք իրականացնում են իրենց վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների, հեռուստաալիքների և մշակույթի ու արվեստի ոլորտում հանցակիցների միջոցով։ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ անցել է ժամանակը, երբ Ֆեթուլահ Գյուլենի ահաբեկչական հոսանքի հանցակիցները, թաքնվելով ազգային արժեքների հետևում, հարվածներ են հասցրել ժողովրդավարությանը, պետությանը, ժողովրդին ու կրոնական արժեքներին։ Էրդողանն ընդգծել է, որ այն Թուրքիան, որը հանդես է եկել որպես տարածաշրջանում մի շարք միջազգային կազմակերպությունների ավանգարդ, այլևս չկա։ «Թուրքիան այնպիսի չէ, ինչպիսին եղել է 80-90-ականներին, և դա պետք է հասկանան բոլորը»,-ասել է Թուրքիայի նախագահը։