Սիրիական խնդրի կարգավորման բանակցություններում ձեռք է բերվել լուրջ առաջընթաց. Չավուշօղլու

Սիրիական խնդրի կարգավորման բանակցություններում ձեռք է բերվել լուրջ առաջընթաց. Չավուշօղլու

Մոսկվան, Անկարան և Թեհրանը լուրջ առաջընթացի են հասել սիրիական կարգավորման շուրջ բանակցություններում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անթալիայում այսօր ռուս և իրանցի գործընկերներ Սերգեյ Լավրովի և Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք կարողացել ենք լրջորեն մերձեցնել մեր դիրքորոշումները հրադադարի և դեէսկալացիոն գոտիներում լարվածության նվազեցման հարցում։ Ներկայում իրավիճակը Սիրիայում շատ ավելի լավ է, քան անցած տարի»,-ասել է Չավուշօղլուն։ Նախարարը նշել է, որ ճգնաժամը Սիրիայում չի կարող լուծվել առանց քաղաքական կարգավորման։ «Մեր զգայունությունը PYD թեմայով հայտնի է։ Այն, որ մեզ համար նրանց մասնակցությունը սիրիական կարգավորման ցանկացած միջոցառման անընդունելի է, մենք ասել ենք ոչ միայն մեր գործընկերներին, այլև ժնևյան ձևաչափում։ Ռուսաստանն ու Իրանը լավ են հասկանում այդ զգայունությունը»,-հավելել է թուրք նախարարը։