Polaroid-ն ու Fujifilm-ը դատական քաշքշուկների մեջ են սպիտակ շրջանակով ակնթարթային լուսանկարների պատճառով

Polaroid-ն ու Fujifilm-ը դատական քաշքշուկների մեջ են սպիտակ շրջանակով ակնթարթային լուսանկարների պատճառով

Ֆոտոխցիկների և ժապավենների ճապոնական արտադրող Fujifilm-ը Նյու Յորքի շրջանային դատարանում բողոք է գրել Polaroid-ի դեմ այն պատճառով, որ ամերիկյան ընկերությունը բազմամիլիոնանոց վճար է պահանջել սպիտակ շրջանակով ակնթարթային լուսանկարների համար, որոնք կրկին հիթային են դարձել շնորհիվ Instax ֆոտոխցիկների։ Ինչպես հիշեցնում է The Verge-ը, նախկինում հենց այդ լուսանկարներն են ասոցացվել Polaroid-ի հետ։ Սակայն 2008 թվականին ամերիկացիները որոշել են հեռանալ ակնթարթային լուսանկարչության շուկայից և կենտրոնացնել ջանքերն այլ էլեկտրոնային սարքերի վրա՝ հեռուստացույցների, պլանշետների և նույնիսկ անօդաչու սարքերի։ Որոշ ժամանակ անց ազատված խորշը լցրել է հենց Fujifilm-ը՝ իր Instax ֆոտոխցիկներով։ Ճապոնական արտադրողն իր հերթին հայտարարել է, որ Polaroid-ը, չկարողանալով գումար աշխատել իր արտադրանքից, այժմ փորձում է շահույթ ստանալ նրանից, ինչ մնացել է ընկերության ինտելեկտուալ սեփականության պորտֆելից։ Երկու ընկերությունների միջև կոնֆլիկտը շարունակվում է հունվարից։