Intel-ի 5G մոդեմների վաճառքը կմեկնարկի 2019 թվականին

Intel-ի 5G մոդեմների վաճառքը կմեկնարկի 2019 թվականին

Intel ընկերությունը ներկայացրել է 5G չափորոշիչի ռադիոմոդեմների շարք։ Վաճառքում դրանք պետք է հայտնվեն արդեն 2019 թվականին, հայտնում է Venture Beat-ը։ Intel-ը ներկայացրել է Intel XMM 8000 անվանումով 5G մոդեմների շարքն ու նորագույն լուծում LTE ցանցերի համար (Intel XMM 7660)։ Ընկերությունը վստահեցնում է, որ վերջինս կարող է հասնել 1Գբիտ/վ արագության։ Անցումը 5G-ին ծրագրված է 2020 թվականին։ XMM 8000 մոդեմներն աշխատում են մինչև 6 ԳՀՑ միջակայքում և նախատեսված են մի ողջ շարք սարքերի համար։ Առաջին մոդելը կթողարկվի արդեն 2019 թվականի կեսերին։ 5G-ի առաջին թեստերն արդեն սկսվել են Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում։