Այն, ինչ եղավ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ավարտին, Սերժ Սարգսյանի դեպքում չի կրկնվի

«Եթե իմ հիշողությունը չի դավաճանում, բոլոր սոցիալական շարժումներից առաջ կարծիքներ են հնչում, որ դրանց հետևում ինչ-որ մեկը կանգնած է, դա ինչ-որ մեկի դեմ է։ Այս անգամ էլ հնարավոր է։ Չի բացառվում, որ այս կամ այն քաղաքական թիմը որոշակի քաղաքական շահագրգռվածություն ունենա այս հարցում, բայց փաստեր չունենք։ Դրա համար պետք է կենտրոնանալ խնդրո առարկայի վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե որքանով են ուսանողների ակցիաները ուղղորդված, և ինչ ազդեցություն են դրանք թողնելու Պնախարար Վիգեն Սարգսյանի հետագա քաղաքական պլանների վրա։ Քաղաքագետի խոսքով՝ առայժմ 2018-ից հետո վարչապետի ամենահավանական թեկնածուները շարունակում են մնալ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Բայց Հայաստանոմ ամեն ինչ հնարավոր է, քանի որ Հայաստանում քաղաքական զարգացումները չեն տեղավորվում ժողովրդավարական երկրներում քաղաքական զարգացումների շրջանակներում։ Բայց Վիգեն Սարգսյանի պաշտոնն էլ շատ լուրջ պաշտոն է, նա էլ ՀՀԿ առանցքային դեմքերից է և շանսեր ունի։ Չնայած փորձը ցույց է տվել, որ մեդիան, ում վրա կենտրոնանում է, ով կուսակցության ներսում մեծ ազդեցություն ունի, նա էլ հիմնական հավակնորդն է»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ մի շարք փաստեր հուշում են, որ վարչապետի հարցում վերջնական որոշում կայացված է։ «Չեմ կարող ասել՝ ինչ կլինի, բայց կարող եմ վստահաբար պնդել, որ Սերժ Սարգսյանը չի հեռանա։ Այն, ինչ եղավ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ավարտից հետո, սցենարը չի կրկնվելու Սերժ Սարգսյանի դեպքում։ Նա այս կամ այն դիրքում մնալու է որպես քաղաքական վերնախավի ղեկավար»։ Առավել մանրամասն՝ տեսանյութում: