Ուկրաինացի կուրսանտներին կերակրել են որդերով ու խավարասերներով լի ապուրով

Ուկրաինացի կուրսանտներին կերակրել են որդերով ու խավարասերներով լի ապուրով

Խարկովի Կոժեդուբի անվան Ռազմաօդային ուժերի ազգային համասարանի ճաշարանի որոշ կերակուրներում հայտնաբերվել են որդեր և խավարասերներ։ Այս մասին հաստատությունում անցկացված ստուգումից հետո հայտնել է Ուկրաինայի զինդատախազ Անատոլի Մատիոսն իր ֆեյսբուքյան էջում։ Image may contain: food «Հասկանում եմ, որ նման լուսանկարներից հետո կլինի քննադատության կատաղի տարափ, սակայն դրա հետ պարզապես անհնար է հաշտվելը։ Պարզվում է՝ այսպես են սնվում զինվորական օդաչուները»,-գրել է գլխավոր զինդատախազը։ Ստուգումն անցկացվել է ուսումնական հաստատությունում յուրացումների գործի շրջանակում։ Բուհի ղեկավարությունը ձերբակալվել է 2.4 մլն գրիվենի յուրացման կասկածանքով։ Մատիոսի խոսքով՝ ինքը բազմաթիվ գանգատներ է ստացել կուրսանտներից սննդում միջատների առկայության վերաբերյալ։