«Փյունիկը» հաղթեց «Արարատին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում Երևանի «Փյունիկը» 1:0 հաշվով հաղթեց «Արարատին» նրա իսկ հարկի տակ: Հանդիպման միակ գնդակը 77-րդ րոպեին խփեց Արթուր Միրանյանը: Նշենք, որ 75-րդ րոպեին «Փյունիկը» մնացել էր 10 ֆուտբոլիստներով: Այս պահին «Փյունիկը» 11 միավորով շարունակում է մնալ 5-րդ հորիզոնականում, Իսկ «Արարատը» 6 միավորով վերջին տեղում է: