«Միսս Աշխարհ-2017»-ը՝ առանց դիմահարդարման

«Միսս Աշխարհ-2017»-ը՝ առանց դիմահարդարման

Համացանցում հայտնվել են «Միսս Աշխարհ-2017» տիտղոսակրի լուսանկարները՝ առանց դիմահարդարման։ Առաջին գեղեցկուհու թագը բաժին է հասել հնդիկ մոդել Մանուշի Չհիլարին։ Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է չինական Հայնան կղզում, դրան մասնակցել են 118 երկրների գեղեցկուհիները։ 20-ամյա մոդելը ծնվել է բժիշկների ընտանիքում և սովորում է Բհագատի պետական բժշկական քոլեջում։ Առաջին հնգյակում են նաև Անգլիայի, Ֆրանսիայի, Քենիայի և Մեքսիկայի ներկայացուցիչները։