Մեծ Բրիտանիան Իրանին կվերադարձնի 1970-ականներից հաշիվների վրա սառեցված 527 մլն դոլարը

Մեծ Բրիտանիան Իրանին կվերադարձնի 1970-ականներից հաշիվների վրա սառեցված 527 մլն դոլարը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մոտ ժամանակներս Իրանին կփոխանցի մոտ 400 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 527 մլն դոլար)։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լոնդոնում Իսլամական հանրապետության դեսպան Համիդ Բայեդինեժադին։ Դեսպանի խոսքով՝ զգալի մեծ գումարը, որը Մեծ Բրիտանիան պարտք է Թեհրանին, Իրանի ԿԲ-ին կփոխանցվի առաջիկա օրերին։ Ավելի վաղ The Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցել էր, որ բրիտանական իշխանությունները մտադիր են գումարն Իրանին փոխանցել որպես «բարի կամքի դրսևորում»։ Գումարը Միացյալ թագավորությունն Իրանի կառավարությունից ստացել էր 1970-ականներին։ Պայմանագիրը վերաբերվել է ռազմական տեխնիկայի մատակարարմանը, սակայն այդ համաձայնագրի պայմանները չեն իրագործվել Իրանում տեղի ունեցած հեղափոխության պատճառով, և գումարը բրիտանական դատարանի որոշմամբ սառեցվել է։ 2010 թվականին Եվրոպական դատարանը վճռել էր, որ Մեծ Բրիտանիան պետք է Իսլամական հանրապետությանը վերադարձնի չիրագործված պայմանագրի 400 մլն ֆունտը (650 մլն ֆունտից), սակայն վճռի իրագործումը հետաձգվել էր Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով։