41-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել Հաղթանակի կամրջից. նրան փրկել են «Քվանտ» վարժարանի 2 սաները

41-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել Հաղթանակի կամրջից. նրան փրկել են «Քվանտ» վարժարանի 2 սաները

Երևանում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանները Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութի փողոցների խաչմերուկից Ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 41-ամյա Մհեր Հ.-ին, ով փորձել է Հաղթանակ կամրջից ցած նետվելով՝ ինքնասպան լինել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրա ինքնասպանության փորձը կանխվել է 17-ամյա Ռոբերտ Հ.-ի և 18-ամյա Գևորգ Վ.-ի կողմից, որոնք Մհեր Հ.-ի հետ բանակցելով նրան դուրս են բերել վտանգավոր եզրագծից։ Աղբյուրի տեղեկություններով ինքնասպանության փորձը կանխող տղաները սովորում են «Քվանտ» վարժարանում։