Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հետ հանդիպումն արդյունավետ էր. Լավրով

Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հետ հանդիպումն արդյունավետ էր. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսատսանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումն Անթալիայում արդյունավետ է եղել, կողմերը պայմանավորվել են բոլոր հարցերի շուրջ, փոխանցում է RIA Novosti-ն։ «Մենք հավաքվել էինք, որպեսզի կարծիքներ փոխանակեինք նոյեմբերի 22-ին Սոչիում կայանալիք մեր երկրների նախագահների գագաթնաժողովի նախապատրաստման հստակ մանրամասների վերաբերյալ։ Աշխատանքը շատ արդյունավետ էր, մենք պայմանավորվել ենք բոլոր առանցքային հարցերի շուրջ և կտեղեկացնենք նախագահին մեր գնահատականի մասին, թե ինչպես առաջ շարժվել, ինչպես ամրապնդել Աստանայի գործընթացը, որը պետք է առավել բարենպաստ պայմաններ ստեղծի այն բանի համար, որպեսզի Ժնևի գործընթացը վերջապես ձեռք բերի որոշ արդյունավետ գործիքներ՝ ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևի հանձնարարությունների կատարման համար»,-լրագրողներին ասել է Լավրովը։