39-ամյա գործարարի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

39-ամյա գործարարի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երևանաբնակ գործարարի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է Երևան քաղաքի քննչական վարչությանը։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդվեց, որ Դավթաշենի կամրջից ցած է նետվել 1978թ. ծնված մի տղամարդ։ Պարզվում է, որ վերջինս Երեւանի բնակիչ է, բժիշկների ընտանիքի զավակ, իսկ ինքը զբաղվել է բիզնեսով։ Ճանաչողները նրա մասին միայն դրական են արտահայտվում՝ բնորոշելով որպես պարկեշտ մարդ։ Ինքնասպանության գնալու պատճառներն անհայտ են, սակայն արդեն իսկ մամուլում կան տեղեկություններ, որ նա պարտքեր է ունեցել, գրավադրված գույք բանկերին, նաեւ տոկոսով գումար վերցրել ֆիզիկական անձանցից։