2016 թվականին աշխարհում հաշվվել է ժամանակակից ստրկության 40 մլն զոհ

Լոնդոնում միջազգային համաժողովի ժամանակ քննարկվել է ժամանակակից ստրկության խնդիրը։ Ամենամյա միջոցառմանը մասնակցել են իրավապաշտպաններ, իրավաբաններ, խոշոր ընկերությունների և տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչներ։ Համաձայն վիճակագրության՝ անցած տարի ողջ աշխարհում ստրկության պայմաններում է գտնվել 40 մլն մարդ։ Նրանց բռնությամբ հարկադրում են աշխատանքի, ամուսնության, վաճառում որպես սեքս-ստրուկներ, կամ էլ գցում պարտքային կախվածության մեջ։ Երեխաները կազմում են «ժամանակակից ստրուկների» ¼-ը։