ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Սիրիայի հարցով բանակցում են Անթալիայում

ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Սիրիայի հարցով բանակցում են Անթալիայում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անթալիայում հանդիպել է իր թուրք և իրանցի գործընկերներ Մևլյութ Չավուշօղլուի և Ջավադ Զարիֆի հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկում են Սիրիայում իրավիճակի կարգավորումը։ Հանդիպումն անցկացվում է ռուս-իրանա-թուրքական գագաթնաժողովին ընդառաջ, որը կկայանա նոյեմբերի 22-ին, Սոչիում։ Բանակցություններն ընթանում են լրագրողների համար փակ ռեժիմում։ Սպասվում է, որ կողմերը կքննարկեն դեէսկալացիան Իդլիբի շրջանում և այլ գոտիներում, ինչպես նաև երեք երկրների համատեղ գործողություններն Աստանայի ձևաչափում։