Երբեմն հնարավոր չի լինում բռնել կառուցապատողի ձեռքը. «Երևաննախագիծ»-ի տնօրենը՝ քաղաքի տեսքն աղավաղելու մասին

«Երևանը, ինչպես և մյուս խոշոր քաղաքները, իրենց զարգացման ընթացքում ցույց է տալիս, որ այդքան խիստ չեն տարբերվում հինն ու նորը՝ պատմական ժառանգությամբ, պատմական ժառանգության պահպանությամբ։ Քաղաքը ժամանակակից օրգանիզմ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանը։ Նրա խոսքով՝ այսօր Երևանը կառուցվում է այն ընթացքով, ինչը որ նախատեսված է եղել Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծված առաջին և երկրորդ հատակագծերով։ «Ըստ էության այդպես լուրջ հակասություններ չկան»,- ասաց Օհանյանը։ Մեր դիտարկմանը, թե այսօր կենտրոնական փողոցների շենքերի տանիքներին նոր հարկեր են կառուցվում, մանսարդներ են կառուցվում, դա է՞լ է մտնում Թամանյանի նախագծի մեջ, Օհանյանն արձագանքեց. «Կյանքն է իր շտկումները մտցնում քաղաքի տեսքի մեջ։ Իհարկե, դրանք չեն մտնում նախագծի մեջ, բայց դրանք ժամանակին լրացվում են ժամանակակից քաղաքաշինական նախագծերով։ Բայց ես գիտեմ, որ հիմա շատ խիստ է դրված դա, թույլտվություններ չեն տրվում։ Մանսարդային հարկերը կառուցվում էին 90-ականներին, երբ օրենսդրական մի քիչ բաց կար։ Իսկ հիմա վերահսկողությունը շատ բարձր մակարդակի վրա է»,- նշեց Օհանյանը։   Առավել մանրամասն՝ տեսանյութում: