Փորձագետները կազմել են Եվրոպայում ամենահուսալի մեքենաների վարկանիշը

Փորձագետները կազմել են Եվրոպայում ամենահուսալի մեքենաների վարկանիշը

Տեխնիկական վերահսկողության գերմանական ասոցացիան (TUV) հրապարակել է թեթև մարդատար ավտոմեքենաների հուսալիության վարկանիշի արդյունքները։ Փորձագետները հիմնվել են ավտոմեքենաների 10 մլն զննումների տվյալների վրա։ Զննումներն անցկացվել են անցած տարվա հուլիսից 2017 թվականի հունիս։ Ամենահուսալի մեքենա է ճանաչվել Mercedes-Benz SLK-ը, վարկանիշի երկրորդ տեղում Volkswagen Golf Sportsvan-նն է, այնուհետև գալիս են Mercedes B-class-ը, Mercedes GLK-ն ու Mazda 2-ը։ 4-5 տարվա մեքենաների թվում առաջատար են դարձել Mercedes-Benz B-class-ը, Porsche 911-ը, Mazda CX-5-ը և Audi Q5-ը։ 6-7 տարեկան մեքենաների թվում ամենից քիչ խնդրահարույց են ճանաչվել Porsche 911, Audi Q5, TT, Honda CR-V և Mazda 3 մեքենաները։ Առավել հին մեքենաների թվում հուսալիությամբ առաջատար է դարձել Porsche 911-ը։