Արոնյանը կիսում է 1-5-րդ հորիզոնականները

Արոնյանը կիսում է 1-5-րդ հորիզոնականները

Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլի երրորդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Հայաստանցի շախմատիստը 2 միավորով Մաքսիմ Վաշյե-Լագրավի, Պյոտր Սվիդլերի (ՌԴ), Անիշ Գիրիի (Նիդերլանդներ), Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան) հետ բաժանում է 1-5-րդ տեղերը: Այսօր կայանալիք չորրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Անիշ Գիրիի հետ: