Մոլորակի գրեթե յուրաքանչյուր 4-րդ բնակիչ կաշառք է տվել

Մոլորակի գրեթե յուրաքանչյուր 4-րդ բնակիչ կաշառք է տվել

Մոլորակի գրեթե յուրաքանչյուր չորրորդ բնակիչ կաշառք է տվել պետական ծառայությունների համար դիմելիս։ Այս մասին ասվում է Transparency International կազմակերպության «Համաշխահային կոռուպցիայի բարոմետր» զեկույցում։ Ռեկորդային ցուցանիշ է գրանցվել Եմենում, այնտեղ կաշառք տալու վերաբերյալ խոստովանություն է արել հարցվածների 77 %-ը։ Այնուհետև գալիս են Հնդկաստանը (69%), Վիետնամը (65%), Մեքսիկան (51%), Եգիպտոսը (50%), Սուդանն ու Մարոկկոն (48%)։ Ռուսաստանում այդպիսիք կազմել են 34 տոկոս։ Հարցվածներն ամենակոռումպացված են անվանել ոստիկաններին և իշխանության ընտրված ներկայացուցիչներին։ Նման կարծիքի է եղել հարցվածների 36%-ը։ 57 տոկոսը կարծում է, որ իրենց երկրների կառավարությունները վատ են պայքարում կոռուպցիայի դեմ։ Մասնագետները 2014 թվականի մարտից 2017 թվականի հունվար հարցման են ենթարկել 119 երկրի 162 136 բնակչի։