Ահաբեկիչները միայն 2015 թվականին համաշխարհային տնտեսությանը հասցրել են 90 մլրդ դոլարի վնաս

Ահաբեկիչները միայն 2015 թվականին համաշխարհային տնտեսությանը հասցրել են 90 մլրդ դոլարի վնաս

ՄԱԿ-ի հաշվարկներով՝ 2015 թվականին մոլորակի տարբեր անկյուններում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների տնտեսական կորուստները կազմել են մոտ 90 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի թվիթերյան միկրոբլոգը։ Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ահաբեկիչների հիմնական «տնկարան» են մնում երկու երկրներ՝ Իրաքն ու Աֆղանստանը։ 2015 թվականի ընթացքում Իրաքը կորցրել է իր ՀՆԱ 17 տոկոսը, իսկ աֆղանական տնտեսությունը 16 տոկոսի անկում է ունեցել։ Ահաբեկչության հետևանքով առավել մեծ կորուստներ ունեցած երկրների թոփ տասնյակում են հայտնվել Նիգերիան, Սիրիան, Պակիստանը, Եմենը, Սոմալին, Հնդաստանը, Թուրքիան և Լիբիան։ ՄԱԿ-ը կոչ է արել երկրների կառավարություններին ուժեղացնել ահաբեկչական սպառնալիքների ու հարձակումների դեմ պայքարը։