Վրաստանը ստեղծում է ազարտային խաղերից կախվածություն ունեցող անձանց ռեեստր

Վրաստանը ստեղծում է ազարտային խաղերից կախվածություն ունեցող անձանց ռեեստր

Լայն հաղորդակցության պայմաններում բոլոր ալիքները փակելն անհնարին է, համապատասխանաբար, շատ կարևոր է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը՝ ընտանիքի անդամները, ընկերները, շատ զրուցեն այդ մարդկանց հետ այն մասին, թե որքան վտանգավոր է ազարտային խաղերի պլանում կախվածության այդ տեսակը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Լաշա Խուցիշվիլին Սուրբ Երրորդություն մայր տաճարի երիտասարդական կենտրոնում ազարտային խաղերի հետ կապված հանդիպմանը։ Փոխնախարարը հավաքվածներին ծանոթացրել է օրինագծի հետ, որն առնչություն ունի ազարտային խաղերին։ Նրա խոսքով՝ այդ հարցերը խնդիր են ոչ միայն Վրաստանում, դրանց լուծման ուղիներ են փնտրում ողջ աշխարհում։ «Ելնելով այն բանից, որ հարցը վերաբերվում է անչափահասներին, ուսանողներին, դա էլ ավելի է բարդացնում այդ խնդրի էությունը»,-ասել է Լաշա Խուցիշվիլին։ «Այս օրինագիծը, որը ներկայացվել է խորհրդարանում, նախատեսում է առաջին հերթին, որ անչափահասները, ուսանողները, այդ թվում մինչև 21 տարեկան անձիք լիովին կկտրվեն ազարտային խաղերից, և դրա համար սահմանվում են մի շարք կարգավորումներ, որպեսզի այն արդյունավետորեն իրագործվի։ Բացի այդ, ներմուծվում է կախվածություն ունեցող անձանց ցուցակ»,-ասել է Խուցիշվիլին։ Նրա խոսքով՝ դրանից հետո ցուցակում հայտնված անձանց կարգելի մասնակցել ցանկացած տեսակի ազարտային խաղերի։