ԵՄ-ն 2018 թ. կկրճատի տնտեսական օգնությունը Թուրքիային

ԵՄ-ն 2018 թ. կկրճատի տնտեսական օգնությունը Թուրքիային

Եվրապատգամավորներն առաջին ընթերցմամբ որոշում են ընդունել Անկարային ֆինանսական աջակցությունը նվազեցնել 105 մլն եվրոյով: Սա՝ քանի որ վերջինս դիտավորյալ կանգնեցնում է քաղաքացիական իշխանության ինստիտուտների բարեփոխման գործընթացը: Այս մասին հայտնում է DW-ը: Միաժամանակ, ԵՄ-ն Անկարային հնարավորություն կտա ստանալու հերթական տրանշը, եթե նա շարունակի բարեփոխումը դատական և քաղաքացիական իրավունքի ոլորտներում, նաև վերսկսի թուրքական և եվրոպական տնտեսության ինտեգրման գործընթացը: Բյուջեի նախագծում արդեն կա համապատասխան որոշում, լրիվ նախագծի օգտին պատրաստ կլինեն քվեարկել 14 օրում: