Թուրքիան քրեական գործ է հարուցել ԱՄՆ դատախազների դեմ

Թուրքիան քրեական գործ է հարուցել ԱՄՆ դատախազների դեմ

Թուրքիայում քրեական գործ է հարուցվել ԱՄՆ դատախազներ Փրիթ Բհարարի և Ջուն Հ. Քիմի դեմ: Այս մասին հայտնում է Haber7-ը: Քրեական գործ է հարուցել Ստամբուլի դատախազությունն ԱՄՆ-ում Թուրքիայի մի շարք քաղաքացիների դեմ դատավարությունների ընթացքի հետ կապված: Նշվում է, որ դատավարությունների ընթացքում որպես ապացույց օգտագործվել են անհիմն տեղեկություն կամ գողացված փաստաթղթեր: Ստամբուլի դատախազությունում նշել են, որ ԱՄՆ դատախազների գործողությունները հակասում են միջազգային իրավունքի նորմերին և Թուրքիայի օրենսդրությանը: