Հունաստանում Թուրքիայի հյուպատոսի օգնականն անհետացել է

Հունաստանում Թուրքիայի հյուպատոսի օգնականն անհետացել է

Հունաստանի Կոմոտինի քաղաքում Թուրքիայի հյուպատոսի օգնականը կնոջ՝ Դերյայի հետ արդեն երեք օր է՝ անհայտ կորած է: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Ըստ չհաստատված տեղեկությունների՝ Դավութ Օջաքը նոյեմբերի 14-ին նավով մեկնել է Իտալիա, սակայն հաջորդ օրերին նրանց հետ կապվել չի ստացվել: Հայտնի չէ նաև, թե արդյոք զույգն իր հետ է տարել երկու երեխաներին: