«Շիրակը» վերջին րոպեին փրկվեց պարտությունից

«Շիրակը» վերջին րոպեին փրկվեց պարտությունից

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Գանձասար-Կապանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի 2:2 խաղաց «Շիրակի» հետ: Հանդիպման վերջին րոպեին Մոհամեդ Կաբայի գոլի շնորհիվ «Շիրակը» փրկվեց պարտությունից: Այս խաղից հետո «Գանձասար-Կապանը» վաստակեց 20 միավորով շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում 7 միավորով զիջելով «Ալաշկերտին»: «Շիրակը» 19 միավորով 3-րդ հորիզոնականում է: